Մեր մասին

✅ Մենք ունենք ձևավորված վստահելի աշխատանքային հարաբերություններ մի շարք եվրոպական մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիաների և մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝

🇮🇹 Իտալիա — AS Monza ակադեմիա, Atalanta B.C. ակադեմիա
🇬🇷 Հունաստան — Olympiacos F.C. ակադեմիա, ACA Goalkeeper Athens
🇵🇹 Պորտուգալիա — SC Braga ակադեմիա
🇪🇸 Իսպանիա — Sevilla FC ակադեմիա

 

 

Այս համագործակցությունների շրջանակում նախատեսվում են ճանաչողական այցեր, մարզումային գործընթացներին մասնակցություն և փորձի փոխանակում՝ երեխաների զարգացման և միջազգային ֆուտբոլային մշակույթի հետ ծանոթանալու նպատակով։

 

 

💳 Վճարելն էլ է հեշտացել։

 

Այժմ մեր ակադեմիայում վճարումները իրականացվում են օնլայն՝ քարտով, արագ ու հարմար․
առանց տերմինալների
առանց հերթերի
մի քանի վայրկյանում

 

 

⚽️ Ամեն ինչ՝ համակարգված է 

 

Վճարման մասին ամեն ամիս ուղարկվում է հիշեցում՝ նախապես նշված օրերին, որպեսզի խուսափենք անհարմար խոսակցություններից ու մարզիչների մշտական զգուշացումներից։

Մարզիչը զբաղվում է մարզումով, վճարումները՝ առցանց կամ վճարային տերմինալների միջոցով։

 

 

 

Ցանկանու՞մ եք հասկանալ՝ ինչ միջավայրն է ճիշտ Ձեր երեխայի համար

Մենք պատրաստ ենք ծանոթանալ Ձեր երեխային, գնահատել նրա ներկայիս փուլը և առաջարկել զարգացման համապատասխան ճանապարհ։

Գրանցվել խորհրդատվության համար    Կապվել մեզ հետ