Սիստեմատիկ մոտեցում
Մեր ակադեմիայում որդեգրված է պրոֆեսիոնալ և կառավարվող մոդել, որտեղ յուրաքանչյուր գործընթաց ունի հստակ կառուցվածք։
- Դերերի հստակ տարանջատում
Մարզիչը զբաղվում է բացառապես մարզումային աշխատանքով։
Վարչական և ֆինանսական հարցերը վարում են համապատասխան մասնագետները։
- Թափանցիկ և հարմար վճարային համակարգ
Վճարումները իրականացվում են ավտոմատացված համակարգով՝ ծնողին ուղարկվող հստակ ծանուցումներով։ Առանց տերմինալների, անդորրագրերի և ավելորդ անհարմարությունների։
- Արդար և փուլային գնահատում
Երեխայի վերաբերյալ որոշումները կայացվում են միայն նախապես սահմանված գնահատման մեխանիզմով։ Վերջնական որոշումը հիմնվում է մասնագիտական համադրության վրա, ոչ թե մեկ անձի սուբյեկտիվ կարծիքի։ Ծնողին և երեխային տրվում է հստակ, հասկանալի և հոգեբանորեն անվտանգ հետադարձ կապ։
- Մարզիչների որակի մշտական վերահսկում
Մարզիչները գնահատվում են 360° սկզբունքով՝ մարզիչների, ծնողների, երեխաների և ղեկավարության մասնակցությամբ։ Գնահատման արդյունքները հիմք են առաջխաղացման, վերապատրաստումների և մասնագիտական աճի համար։
- Հարմար միջավայր ամբողջ ընտանիքի համար
Ծնողները կարող են հետևել մարզումներին՝ օնլայն կամ ֆիզիկապես, հատուկ առանձնացված հատվածից։ Երեխաները կարող են ակադեմիայում նշել իրենց միջոցառումները և մասնակցել ֆուտբոլային ժամանցի՝ ոչ մարզումային միջավայրում։
Ցանկանու՞մ եք հասկանալ՝ ինչ միջավայրն է ճիշտ Ձեր երեխայի համար
Մենք պատրաստ ենք ծանոթանալ Ձեր երեխային, գնահատել նրա ներկայիս փուլը և առաջարկել զարգացման համապատասխան ճանապարհ։






