Մեր տեսլականը

Մեր տեսլականը միտված է մանկապատանեկան ֆուտբոլի երկարաժամկետ զարգացմանը՝ կենտրոնանալով երեխաների մենթալ և ֆիզիկական աճի վրա, որտեղ ֆուտբոլը ծառայում է որպես այդ նպատակին հասնելու գործիք ⚽️

 

Բարի գալուստ մի վայր, որտեղ երեխան իրեն զգում է վստահ, պաշտպանված և հավատքով լի՝ իր երազանքների իրականացման ճանապարհին։

Մեր նպատակը պարզ է՝ օգնել այն երեխաներին, որոնք ինչ-որ պատճառով դուրս են մնացել կամ չեն հասցրել լիարժեք դրսևորվել։

✅ բացահայտում ենք յուրաքանչյուր երեխայի ուժեղ կողմերը
✅ հասկանում ենք խոչընդոտի իրական պատճառը
✅ աշխատում ենք երեխային հարմարեցված, տեղայնացված ծրագրով՝ տեսանելի առաջընթացի համար

 

 

 

Ցանկանու՞մ եք հասկանալ՝ ինչ միջավայրն է ճիշտ Ձեր երեխայի համար

Մենք պատրաստ ենք ծանոթանալ Ձեր երեխային, գնահատել նրա ներկայիս փուլը և առաջարկել զարգացման համապատասխան ճանապարհ։

Գրանցվել խորհրդատվության համար    Կապվել մեզ հետ