Ծնողներին

Ձեր երեխայի զարգացումը պետք է լինի գործընթաց, ոչ թե պատահականություն

 

Շատ երեխաներ ֆուտբոլային տարբեր միջավայրերում դուրս են մնում կամ չեն կարողանում լիարժեք դրսևորել իրենց ներուժը՝ ոչ թե տաղանդի բացակայության, այլ անհատական մոտեցման, ժամանակի և ճիշտ միջավայրի պակասի պատճառով։

 

Հաճախ երեխաների վերաբերյալ հնչում են նման գնահատականներ․

  • բավարար նախաձեռնող կամ պայքարող չէ,
  • վախենում է գնդակից կամ կոնտակտից,
  • դժվարանում է կենտրոնանալ,
  • տեխնիկական կամ ֆիզիկական զարգացումը դեռ ընթացքի մեջ է,
  • սխալներից արագ հուսահատվում է,
  • մարզումներից դուրս բավարար աջակցություն չի ստանում։

 

Ցավոք, նման եզրակացությունները երբեմն արվում են ընդամենը 1–2 մարզումից հետո, ինչի արդյունքում երեխան դուրս է մնում՝ կորցնելով զարգացման և ինքնավստահության կարևոր փուլ։

 

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ժամանակի, ճիշտ գնահատման և զարգացման իրական հնարավորության։

 

Մենք չենք գնահատում երեխաներին 1–2 մարզման ընթացքում։
Մեզ մոտ կիրառվում է փուլային գնահատման համակարգ, որը թույլ է տալիս հասկանալ երեխայի իրական ներուժը և զարգացման ուղղությունները։

 

💳 Վճարումների իրականացումը

  • Վճարումները կատարվում են ավտոմատացված համակարգով՝ ծնողին ուղարկվող հստակ ծանուցումների միջոցով։
  • Վճարումները իրականացվում են առանց կամ վճարային տերմինալների միջոցով՝ ազատելով ծնողին անդորրագրերի և անհարմար գործընթացների անդուր գործընթացից։

 

Մենք կապահովենք ձեզ համար հարմարավետություն

  • 📌 Մարզումները ֆիքսված օրերի ու ժամերի են՝ առանց անորոշությունների և անկանոն փոփոխությունների

 

🚌 Մենք կապահովենք ձեր երեխայի տեղափոխությունը 

  • Տեղափոխության կազմակերպումը կվերցնենք մեզ վրա՝ ձեզ զերծ պահելով ավելորդ գլխացավանքից

 

Երեխան անվտանգ միջավայրում է գտնվում

  • Երեխաների անվտանգությունն առաջնահերթ է
    Նախքան մարզման պրոցեսը երեխաները անցնելու են լրացուցիչ բժշկական զննում՝ համոզվելու համար, որ ամբողջությամբ պատրաստ են մարզումային պրոցեսին։
  • Մենք մշտական կապի մեջ ենք ծնողի հետ՝ բաց և հասկանալի ձևով ցույց տալով՝
    📍 ինչ ենք մարզում
    📍 ինչպես ենք աշխատում
    📍 ինչի վրա է պետք ուժեղացնել
    📍 ինչ առաջընթաց կա՝ քայլ առ քայլ
  • Ծնողները ներկա կարող են գտնվել ինչպես թիմային, այնպես էլ անհատական մարզումներին։

Ցանկանու՞մ եք հասկանալ՝ ինչ միջավայրն է ճիշտ Ձեր երեխայի համար

Մենք պատրաստ ենք ծանոթանալ Ձեր երեխային, գնահատել նրա ներկայիս փուլը և առաջարկել զարգացման համապատասխան ճանապարհ։

Գրանցվել խորհրդատվության համար    Կապվել մեզ հետ